ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես
Քաղաքականություն

Պարոն Անդրեասյան, Դուք լուրջ խնդիրներ ունեք օրենքի հետ. Դավիթ Հարությունյան

Հարգելի՛ գործընկերներ, փաստաբաններ, ընկերներ ցանկանում եմ հրապարակել կիսատ գրված եզրափակիչ ելույթիս՝ նաև օրվան վերաբերելի մի հատվածով, որը այդպես էլ հնարավորություն չունեցա արտաբերել ԲԴԽ-ում: Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է դատավոր Դավիթ Հարությունյանը:

«Հարգելի´ ընկերներ, հարգարժան փաստաբաններ, դրսում, հեռվում, հաղորդագրություններով ու զանգերով, վիրտուալ տիրույթում քաջալերման խոսքեր հնչեցնող մեր համայնքի ներկայացուցիչներ՝ գործընկերներ, փաստաբաններ, դատախազներ ու քննիչներ, անծանոթներ:

(…)

Նախ և առաջ ուզում եմ դիմել փաստաբաններին.

Ի սկզբանե մտածում էի ներկայանալ ու իմ իրավունքները պաշտպանել անձամբ, սակայն բախվեցի այնպիսի իրավիճակի, որ նույնիսկ մտքովս չէր անցնում, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, չէի տեսել թե 20 ամյա պրակտիկայիս ընթացքում, թե ԲԴԽ մյուս դռնբաց դատական նիստերին հետևելիս, թե ֆիլմերում: Հարկադրված գնացի փաստաբաններին դիմելու քայլին, քանի որ պարզ դարձավ, որ դատավարական հակառակորդը ոչ միայն դիմացը գտնվող նիստերից ու ճշմարտությունից ամեն կերպ խուսանավող նախարարի ներկայացուցիչներն են ու ԲԴԽ նախագահն է, այլ միայն ԲԴԽ նախագահն է, ով չի ենթարկվում որևէ կանոնի, սկզբունքի, առաջնորդվում է իր սահմանած ճաշակով ու կամայականություններով, ինչը ևս ժամերի կամ օրերի ընթացքում փոխում է:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Փաստաբաններին՝ թե անհատապես, թե խմբին, թե հատկապես նաև նրանց, ովքեր տեղում պատրաստակամ էին ստանձնել շահերիս պաշտպանությունը: Դուք Ձեր համայնքի լավագույն ներկայացուցիչներն եք: Թեև ձեզ հետ առնչությունը, ծանոթությունը եղել է հիմնականում գործի բերումով, սակայն ձեր հիմնական շարժառիթը համոզված եմ անձի իրավունքների, տվյալ դեպքում նաև արդարադատության շահերի պաշտպանությունն է: Ի թիվս այլ հարգարժան փաստաբանների, ովքեր ցանկություն էին հայտնել պաշտպանել անձի՝ դատավորի իրավունքները հենց շենքի մոտ գտնվելու պայմաններում առանց նախնական համաձայնության ու առանց վարանելու միացան, ինձ անելիք չթողեցին՝ ենթականերին առաջ մղած ու սեփական ստորագրությունները ներկայացնելու համարձակությունից զուրկ նախարարի՝ ԲԴԽ նախագահի հետ համահեղինակած մեղադրանքի դատարկությունը, անօրինականություններն ու դատավարական սխալների շտեմարանը ամեն վայրկյանին արձանագրելու և ի ցույց դնելու համար: (...)։

Հետագայում, երբ դատավոր գործընկերներս կբախվեն նման իրավիճակների, ընկերաբար խորհուրդ եմ տալիս ի սկզբանե դիմել փաստաբանների օգնությանը, նույնիսկ եթե բազմամյա պրոֆեսիոնալ եք, ձեր անձին վերաբերող հարցերով, էլ չեմ ասում նման դատավարություններում, փաստաբանի մասնակցությունը պարտադիր է: Իսկ Փաստաբաններին էլ խնդրում եմ նույնկերպ աջակցել ցանկացած դատավորի, ով հայտնվել է նման իրավիճակում:

Ցանկանում եմ նաև ընդգծել, փաստաբանների օգնությանը դիմելու օրը կայացրեցի ամենաբարդ որոշումներից մեկը, շենքում գտնվող հրաշալի փաստաբաններից հարկադրաբար ընտրելով ներկա գտնվողներից մի քանիսին. ընտրության ու քննարկելու հնարավորությունը չտրվեց։ԲԴԽ-ն որոշում էր կայացրել թույլատրել միայն ներգրավվել այն փաստաբաններին, ովքեր հենց այդ պահին տեղում են և գործին ծանոթանալու, նիստը հետաձգելու միջնորդություն չեն ներկայացնելու: Փաստաբանները, չունենալով պատրաստվելու նվազագույն հնարավորություններ, որոնք չէին ընձեռվում Կարեն Անդրեասյանի կողմից, քանի որ նաև որևէ ողջամիտ ժամանակ չէր տրամադրվում, նյութերին ծանոթանալու, միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը սահմանափակվում էին, նիստերը նշանակվում էին աշխատանքային ժամի սկզբին, ավարտվում աշխատանքային ժամի ավարտին ու էլի սկսվում հաջորդ օրն առավոտյան: Նրանք կարևոր աշխատանքային ու անձնական գործերի հաշվին ընդհուպ մինչև լուսադեմ իմ փոխարեն հերթափոխով պատրաստում էին պաշտպանությունը: Առկա պայմաններում փորձեցին իրականացնել այնպիսի պաշտպանություն, ինչին որևէ կերպ անձամբ չէի կարող իրականացնել նույնիսկ երկարատև ժամանակահատվածի ընթացքում:

(…)

Հարգելի լրագրողներ, օպերատորներ, ովքեր անձրևի կամ կիզիչ արևի տակ առանց պայմանների, ինչպես նաև խմբագրություններում ակնդետ հետևում ու լուսաբանում էին այս գործընթացը, երախտապարտ եմ Ձեզ անհատապես և ընդհանրապես:

Դատական իշխանության ամենամոտ բարեկամը դա չորրորդ իշխանությունն է:

Դռնփակ դատական նիստի պայմաններում շենքից դուրս գալիս և որևէ լրագրողի տեսնելը, անարդարության մասին բարձրաձայնելու հնարավորությունը լրացուցիչ թթվածնի պես էներգիայի աղբյուր է:

(...)       

ԲԴԽ նախագահին,

Պարոն Անդրեասյան, Ձեզ ասելու շատ բան չունեմ, (...) Այս գործը Ձեր մասին էր.

Դուք չէիք կարող լինել դատավոր, էլ ուր՝ Ձեր գործով դատավոր "Nemo judex in causa sua": Տակտիկապես, երևի, զուտ ձեր նեղ շահերի տեսանկյունից «արդարացված էր» փակ դռների հետևում «դատաքննությունն» իրականացնելու նախարարի հետ ընդունած համատեղ որոշումը: (...)

Դուք լուրջ խնդիրներ ունեք: Դուք ինձնից էլ լավ գիտեք, որ լուրջ խնդիրներ ունեք օրենքի հետ և հետևանքները վրա են հասնելու ժամանակի ընթացքում: Ձեր խնդիրները նոր չեն սկսվել, և երևույթի նկատմամբ ինձ մոտ միայն կարեկցանքի զգացում է առաջանում: Անկախ ինչ գույնի պատմուճան հանգեք, անկախ նրանից ինչ աթոռի վրա նստեք ու մուրճ բռնեք, Դուք դատավոր չեք դառնա, բայց նույնիսկ այդ պայմաններում ես չեմ ցանկանա, որ Ձեր գործով դատավորը Ձեր նմանը լինի:

(...):

Այսօր ԲԴԽ շենքի դիմաց հորդառատ անձրևի պայմաններում, ըստ ինձ, դատարանների դեմ ապօրինի ոտնձգության անթույլատրելիության գաղափարի շուրջ միավորված, հավաքված անձանց, կազմակերպիչներին` հատկապես Հարություն Հարությունյանին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և կնշեմ, որ իմ կարծիքով, հրաժարական պարտավոր է տալ առաքելությանը մոտ չգտնվող ԲԴԽ անդամներից մի քանիսը, իսկ Կարեն Անդրեասյանը ենթակա է պատասխանատվության:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ ամփոփել լեհ դատավոր Իգոր Տուլեյայի խոսքերով.

«Ցավոք ամենը հակառակ ուղղությամբ է ընթանում, դրա համար էլ կարծում եմ, որ դատավորներս, որպես արժեհամակարգերի պաշտպաններ, պարտավոր ենք շարունակել իրականացնել մեր առաքելությունը: Դատավորները չեն պաշտպանում առանձին մարդկանց և պաշտոններ, պարտավոր ենք հասարակական կյանքում առավել ակտիվ դեր ստանձնել, մենք պետք է մասնակցենք դատարանների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Առաջինը, դա սոլիդարության նշան է այն մարդկանց նկատմամբ, ովքեր դավանում, փայփայում են նույն արժեհամակարգը, իսկ երկրորդը դա ապացուցում է, որ մենք ոչ թե պաշտոնի, այլ արժեհամակարգի պաշտպանության կռիվ ենք մղում, իսկ կյանքում առավել կարևոր բաներ կան, քան դատավորի պաշտոնը և պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքներին տուրք տալը»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e40ce57f8b78d31de7a662a02e6ab500

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»