ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Սերբիայի հետախուզության ղեկավարի դեմ
ԱՄՆ գանձապետարանն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Սերբիայի անվտանգության և տեղեկատվական գործակալության տնօրեն Ալեքսանդր Վուլինի նկատմամբ։
Գործակալությունը նրան մեղադրել է միջազգային հանցավոր խմբավորմանն օժանդակելու, թմրամիջոցների ապօրինի վաճառքի և Ռուսաստանի չարամիտ գործողություններին աջակցելու մեջ։
Սերբական հետախուզության ղեկավարը ենթարկվել է հնարավոր ամենախիստ պատժամիջոցների:
Վուլինի ԱՄՆ-ի բոլոր ակտիվները կսառեցվեն։