Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կսրի հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկար տարիներ կփոխի եվրոպական անվտանգության լանդշաֆտը և կսրի հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ինչպես գրում է The Washington Post-ը, սկանդինավյան երկրների անդամակցությունը լրացուցիչ պաշտպանություն կտա Լիտվային, Լատվիային և Էստոնիային։
Նաև Բալթիկ ծովի կենտրոնում է գտնվում շվեդական Գոտլանդ կղզին։ Անցյալ տարի Ստոկհոլմը հայտարարեց այնտեղ իր զորքերի ուժեղացման մասին, ներառյալ զորանոցի ընդլայնումը:
Երկրների մուտքը նշանակում է ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացում Արկտիկայում։ Քանի որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափերի ավելի քան 50%-ը գտնվում է Ռուսաստանում, Մոսկվան այս պահը կդիտարկի որպես ներքին անվտանգության խնդիր։
Շվեդիան և Ֆինլանդիան կարող են օգնել վերահսկել Կոլա թերակղզու վրա հիմնված ռուսական սուզանավերի գործունեությունը։ Մտավախություն կա, որ Արկտիկան ավելի շատ վիճելի տարածք կդառնա։ Գրեթե կրկնապատկվելու է նաև Ռուսաստանի սահմանը ՆԱՏՕ-ի հետ։