Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող ԱԹՍ է կործանվել
Թուրքիայի Ադանա քաղաքի շրջակայքում գիշերային ժամերին ԱՄՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարք է կործանվել: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից թռիչքներ կատարող անօդաչու թռչող սարքը չպարզված հանգամանքների պատճառով ընկել է Ադանայի շրջանի դաշտերից մեկում: Դրանից անմիջապես հետո թուրք ոստիկանները, անվտանգության կանոններից ելնելով, շրջափակել են տեղանքը: Առավոտյան հատուկ մասնագետները ժամանել են կործանման վայր և սկսել հատուկ ուսումնասիրություն անցկացնել: Նախնական տվյալներով` սարքը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով:
Աղբյուրը հաղորդում է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև 2015 թվականի հոկտեմբերին, երբ կրկին ԱՄՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարքը կործանվել էր Թուրքիայի Հաթայի շրջանում