Ասկերանի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ։