Արտակարգ դեպք Երևանում․ հաջողվել է կանխել 42-ամյա կնոջ ինքնասպանությունը, ով սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ցանկացնում է Կիևյան կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարներին, փրկարար հոգեբանին, պարեկներին, բժիշկներին ու քաղաքացիներին հաջողվեց այդ կնոջը համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին, ով համաձայնվեց Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ գնալ Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող կինը 42-ամյա Ս, Ք․-ն է։