Կամո Արեյանը` Տարոն Մարգարյանի ճոխ ծախսերի և թանկարժեք նվերների մասին. (տեսանյութ)
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քաղաքապետարանի կողմից կատարված գնումներից մեկին, որով քաղաքապետարանը թանկարժեք կոնյակներ, բաժակներ և 9000 դոլարանոց շոկոլադ էր գնել:
«Այդ ծախսերը Տարոն Մարգարյանի ծախսերը չեն: Երեւանի ավագանին հաստատում է բյուջեն: Բոլոր ծախսերն էլ հիմնավորված են, բոլոր ծախսերն էլ համայնքի ծառայության համար անհրաժեշտ ծախսեր են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նրա խոսքով՝ Երեւանն ունի ներկայացուցչական ծախսեր, որոնք կարող են կապված լինել գործուղումների եւ պատվիրակությունների հյուրընկալությունների հետ:
«Որեւէ թաքուն բան չի արվել այստեղ: Այո, ներկայացուցչական ծախսեր ունենք»,- վստահեցրեց Արեյանը:
Ավելին նա ասաց, որ Տարոն Մարգարյանն էլ թանկարժեք նվերներ է ստանում:
Մանրամասները` տեսանյութում