ԱՄՆ-ը մեկնաբանել է Պուտինի և Պրիգոժինի հանդիպումը
ԱՄՆ-ը մեկնաբանել է ապստամբությունից հետո Պուտինի և Պրիգոժինի հանդիպման մասին տեղեկությունը:
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սա վագներականների ղեկավարի շուրջ պատմության վերջին զարգացումը չէ։
«Ակնհայտ է, որ Պրիգոժինն ու Պուտինը միմյանց հետ չեն համաձայնվել, հիմա մենք տեսնում ենք, որ նրանք հանդիպել են: Նրանց միջև այս առճակատման մեջ հերոսներ չկան: Նրանք երկուսն էլ վայրագություններ կատարած և Ուկրաինայում հանցագործության հրամաններ տված անձինք են»,- ասել է նա: