Զելենսկին քննադատել է ՆԱՏՕ-ին
Զելենսկին քննադատել է ՆԱՏՕ-ին և նշել, որ նրանք դեռ հնարավորություն ունեն օգնել Ուկրաինային անդամակցել դաշինքին:
«Հիմա Վիլնյուսի ճանապարհին մենք ազդանշաններ ստացանք, որ առանց Ուկրաինայի քննարկվում են հարցեր և ուզում եմ ընդգծել, որ դա անհեթեթ է»,- նշել է Զելենսկին:
«Կարծես թե պատրաստակամություն չկա Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ, կամ դարձնել դաշինքի անդամ։ Ուստի, մնում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության սակարկության հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ բանակցություններում։ Իսկ Ռուսաստանի համար դա նշանակում է իր տեռորը շարունակելու մոտիվացիա։ Անորոշությունը թուլություն է: Եվ ես դա անկեղծորեն կքննարկեմ գագաթնաժողովում»,- գրել է Զելենսկին։
