Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանն ամուսնացել են (ֆոտո)
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը և Անիտա Այվազյանը ամուսնացել են։
Օրերս Երեւանում տեղի է ունեցել զույգի ամուսնության արարողությունը։ Համացանցում տարածվել է զույգի լուսանկարները։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը և Անիտա Այվազյանը միասին են 2020 թվականից։
2022թ․ հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը, որին անվանել են Զաբել։