Արաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն ՔոչարյանՈւզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասինԵվրոպական ավելի քան տասը չվերթի անվտանգությանը սպառնացող հաղորդումներ են ստացվելԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, քան ստանում է. Գևորգ ՊապոյանԵկեղեցու դեմ հալածանքը Փաշազադեի թելադրանքով է. Հուսիկ Արա (տեսանյութ)Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկնում է Բաքու
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր»
Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը
Չեմ ուզում Ձեզ բժժացնել, հարցիս պատասխան եմ ուզում... Մի տվայտվեք. Վարդանյան- Միրզոյան «դեբատը» (տեսանյութ)
Քաղաքականություն

Հիշում են, բայց չեն պահանջում, երբ բավարարվում է նյութական պահանջը

Երբ «թավիշով» քայլարածները եկան իշխանության, ու ձերբակալվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մարտի մեկի զոհերի հարազատները ոգևորվեցին:

Բայց մի որոշ ժամանակ «ոգևորված ապրելուց» հետո, հասկացան, որ գործն այդպես էլ չի բացահայտվելու:

Թեև մարտիմեկյան բախումների կարկառուն դեմքերից Նիկոլ Փաշինյանը, վարչապետ դառնալով, խոստացել էր, որ ամեն ինչ անելու է այն բացահայտելու համար, ավելին՝ ասել էր, թե այն բացահայտված է, սակայն մինչ օրս ոչ ոք այդպես էլ չի պատժվել:

Փոխարենն, այս ուղղությամբ կան այլ զարգացումներ:

Մարտի մեկի զոհերի հարազատները, ովքեր նախկին իշխանություններից պահանջում էին բացահայտել դեպքն ու պատժել մեղավորներին, այս իշխանության օրոք հիշում են իրենց զոհված հարազատներին ու «հավատում», որ գործը կբացահայտվի: Բայց այդ ամենն անում են լուռ՝ առանց ավելորդ աղմուկի ու պահանջի:

Թեև, մյուս կողմից էլ, «պահանջ» ասվածը փոքր-ինչ հարաբերական է։

Իսկ ավելի կոնկրետ, արդարության պահանջն ավարտվում է այնտեղ, որտեղ բավարարվում են նյութական պահանջմունքները։

Զոհերի հարազատներին Փաշինյան Նիկոլի ղեկավարած կառավարության 2019 թվականի որոշմամբ, հատկացվել է 30 մլն դրամ։ 

Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ով այս գործի բացահայտման ամենաշահագրգիռ ու կարկառուն դեմքերից էր, ասում են՝ անգամ կառավարության տված գումարից բաժին չի հասցրել նրա ընտանիքին՝ Գոռ Քլոյանի կնոջն ու երկու երեխային։ Փոխարենը՝ լռել է։ 

Ավելի ճիշտ, սահուն, հանգիստ, անաղմուկ անցել է ՔՊ-ի շարքերը։ 

Զոհերի հարազատներին թերևս սա եզակի օգնությունը չի եղել։

Ու թեև դեպքն աղմկոտ ու արյունոտ էր, սակայն բոլորը լռեցին, գործով պատիժ կրողներ չկան, բոլորը գոհ են ու հանգիստ իրենց կյանքն են վայելում։

Ի դեպ, Քլոյանի քույրն էլ այսօր ՔՊ-ական պատգամավոր դարձավ։

Չենք քննարկում այն, որ Մարտի 1-ի դեպքերի բացահայտումն իրականում ձեռք չի տալիս նաև Փաշինյանին, ով տարբեր առիթներով, իր ճղճղան ձայնով, հավատացնում էր, որ Մարտի մեկը բացահայտելու է։

Այդ օրերի զոհերը Նիկոլ Փաշինյանի ու նրա «կնքահոր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խղճին են: Փոխանակ կրքերը հանդարտեցնելու՝ այս երկուսը ժողովրդին դրդում էին բախումների։

Առկա է ձայնագրություն, երբ Նիկոլ Փաշինյանը բացականչում է․

«Հոգիս փառավորվեց, երբ իմացա, որ ոստիկանի եք ծեծել․․․»

Այդ ու դրա նման էլի զարգացումներ են պատճառը, որ Նիկոլն իրականում գործը հանել է քրեական պատասխանատվությունից։

Չի բացառվում, որ եթե իշխանության գան նոր ուժեր, ովքեր իսկապես շահագրգիռ են գործի բացահայտման հարցում, կարող են այլ ուղղությամբ տանել գործն ու հասկանալ, որ մեղավորը ոչ թե «հետևանքն» է, այլ «պատճառը», և այդ ժամանակ կբերեն Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարցը:

Փաշինյանը դա գիտակցում է, ու քանի դեռ նոր իշխանություն չկա, նա սիրով «քնեցնում է» գործը՝ նյութական շռայլումներով, իսկ այն բացահայտել պահանջողները հաճույքով տրվում են՝ ընդունում են այդ «շռայլություններն» իրենց զոհերի դիմաց։

Արմինե Մկրտումյան