Աշխարհում Պուտինի նկատմամբ վստահությունը նվազում է
Պուտինի նկատմամբ վերաբերմունքը շատ երկրներում գնալով ավելի բացասական է դառնում:
Այս մասին նշում է ամերիկյան Pew Research կենտրոնի հետազոտությունը։
Հարցվածների մեծամասնությունը չի վստահում նրա միջազգային քաղաքականությանը: Պուտինի նկատմամբ բացասական վերաբերմունքի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Լեհաստանում, Շվեդիայում և Գերմանիայում։
Որոշ երկրներում Ռուսաստանի նախագահի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ վատացել է, օրինակ՝ Արգենտինայում։ Եթե 2019 թվականին արգենտինացիների մոտ կեսը (51%) չէր վստահում Պուտինին, ապա 2023 թվականին՝ գրեթե երեք քառորդը (74%)։
Բացառություն են կազմում Ասիայի որոշ երկրներ, որտեղ վստահության ավելի բարձր մակարդակ կա, հատկապես Հնդկաստանում (59%) և Ինդոնեզիայում (43%):