Զոհրաբյանը Օսկանյանի նոր կուսակցություն ստեղծելու մասին տեղեկություններ չունի. (տեսանյութ)
«Առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն բացել, ինձ համար մեկ հավաստի աղբյուր կարող է լինել՝ անձամբ Վարդան Օսկանյանը»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա վստահեցրեց, որ Վարդան Օսկանյանի հետ այսօր առավոտյան զրուցել է, իսկ կուսակցություն ստեղծելու մասին խոսք չի գնացել:
Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ում կռիվ է ընկել, շատ պատգմավորներ ուզում են կոալիցիա մտնել: Զոհրաբյանի խոսքով «Կիկոսի մահը» ժանրն իր համար ընդունելի չէ:
«Այն, որ ԲՀԿ-ի տունը կռիվ է ընկել, նման բան չկա: Կրկնում եմ՝ կոալիցիայի վերաբերյալ լուրջ քննարկում չի եղել, քանի որ նմանատիպ առաջարկ չի եղել»:
Մանրամասները` տեսանյութում