Էրիկ Հակոբյանը միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա
Էրիկ Հակոբյանը «7th International Chess Festival - Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Էրիկը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ արժանանալով մրցանակի:
Էրիկը 172 կետով բարելավել է իր վարկանիշը։