Գեորգի Կուտոյանի նշանակումը պատահական չէ
Գեորգի Կուտոյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Այս նշանակումը հետաքրքիր է այն առումով, որ Գեորգի Կուտոյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ էր:
Ըստ newspress.am-ի աղբյուրների` Գեորգի Կուտոյանը նախագահի վստահելի անձնանցից մեկն է, և այդ պաշտոնում նրա նշանակումը պատահական չէ: Ըստ շրջանառվող լուրերի` հնարավոր է, որ Գևորգ Կուտոյանը զբաղեցնի գլխավոր դատախազի պաշտոնը, իսկ Գևորգ Կոստանյանը տեղափոխվի վճռաբեկ դատարան: