28-ամյա ուղևորը բենզասղոցով ծառեր և ճյուղեր է ապօրինի հատել
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 8-ին Եղեգնուտ գյուղի հարակից անտառի ճանապարհին ստուգման են ենթարկել «Ուրալ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր մոտ 8 խմ փայտանյութով: Վարորդը և ուղևորը համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել: 28-ամյա ուղևորը հայտնել է, որ հուլիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով ծառեր և ճյուղեր է ապօրինի հատել:
Վանաձորցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն, իսկ փայտանյութով բեռնված «Ուրալը» տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: