Սարգիս Ստեփանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել (լուսանկար)
Հայաստանը Փարիզի ամառային Պարալիմպիկ խաղերի առաջին մասնակիցն ունի: ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայից հայտնում են, որ Փարիզ 2023 Պարալիմպիկ խաղերի Աշխարհի առաջնությանը գնդի հրման վարժությունում 9.78 սմ արդյունքով Սարգիս Ստեփանյանը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը` նվաճելով Պարալիմպիկ խաղերի ուղեգիր:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 24-ից սեպտեբերի 8-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորվել էր՝ արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը: Վիրավորումից ամիսներ անց նա ոտքի կանգնեց, սկսեց քայլել, զբաղվել սպորտով։ Այսօր նա արդեն հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն է։ Նրան հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։ Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:

