Ստեփանակերտի Ա. Հովհաննիսյան փողոցում օձ է հայտնվել
Հուլիսի 10-ին ժամը 13:43-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ա. Հովհաննիսյան փողոցում օձ է հայտվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։
Տեղզննման աշխատանքների արդյունքում օձը հայտնաբերվել է։
