Ստեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերները
Հասարակություն

Առևտո՞ւր, թե՞ խարդախություն․ հանցավոր խմբակն զբաղվում է խաբեությամբ․ հրավիրում ենք ՊԵԿ-ի ուշադրությունը (լուսանկարներ)

Համացանցը լցված է տարատեսակ գովազդներով, որտեղ սա ու նա իրենց ծառայությունն են առաջարկում կամ ինչ-որ ապրանք վաճառում՝ ինձ ու ձեզ նման միամիտներին։

Իսկ ինչու միամիտ․ քանի որ երբ գնում ես հետքով ու փորձում որևէ իր պատվիրել, պարզվում է՝ գործ ունես ամենասովորական խարդախության ու խաբեության հետ։

Այսպես, օրինակ, Exito TV Shop անվան ներքո սոցցանցային տիրույթում ինչ-որ մի խմբակ վաճառք է իրականացնում։

Այս խմբակի վաճառած ապրանքները ոչ միայն իրենց ներկայացրած գովազդի հետ ընդհանրապես կապ չունեն, այլև գրանցված չեն որպես առցանց (online) վաճառքով զբաղվող ընկերություն։

Օրինակ՝ մինի կարի մեքենան նրանց գովազդած ապրանքներից մեկն է։ 

Ապրանքի գովազդի մեծ մասը խաբեություն է։

Մասնավորապես․ գովազդի մեջ տեղադրված նախնական տեսանյութում առկա էին նաև թելեր, ասեղ թելելու համար հարմարավատ փոքր սարք ու նաև կարի մեքենային կցելու տախտակ և չափամետր։

Սակայն, երբ ապրանքը եկավ, պարզվեց, որ նման բաներ մեքենայի հետ չկան։ Էլ չենք խոսում այն մասին, որ խմբակը գումարի վճարման կտրոն չի դրամադրում, քանի որ գրանցված չէ։

Շատ դժվարությամբ, բայց ի վերջո հաջողվեց կապ հաստատել խմբակի անդամներից ինչ-որ մեկի հետ, վերջինս այլ համար ուղարկեց և խնդրեց ուղարկել տեսանյութը։

Այն ուղարկելուց հետո ասաց, թե դա իրենց տեսանյութը չէ։ Իսկ դիտարկմանը, որ հենց այդ տեսանյութն էր կցված գովազդին, վերջինս հերքեց։ Երբ նորից մտանք էջ՝ տեսանյութն իսկապես այլևս չկար։ Փոխարենը խարդախությամբ զբաղվող խմբակը մոռացել էր հանել թելող սարքի ու նաև մեքենային հարմարեցվող տախտակի նկարը, որը ներկայացնում ենք ստորև։ 

Ի դեպ, եթե փորձես պատվիրել «վաճառքում մնացած 8 մեքենայից» մեկը, կամ անգամ նշված բոլոր 8 մեքենան, դրանից այդ թիվը ընդհանրապես չի նվազի։

Հարկ է նկատել նաև, որ այս խմբակը չունի նաև կոնկրետ հասցե։ Համենայնդեպս, երբ ցանկացանք ճշտել հասցեն՝ նրանց այցելելու համար, ասացին, որ «կոնկրետ տեղ չունենք նստելու»։

Ի դեպ, կարի մեքենայի գինը ևս անիրական էր՝ մոտ 37 000 (37 հազար) դրամ։

Սա այն դեպքում, երբ հայտնի Wildberries-ը ճիշտ և ճիշտ նույն մեքենաներն անհավանական ցածր գնով է վաճառում։

NEWSPRESS.am-ը ներկայացնում է Wildberries-ի կողմից առաջարկվող մի քանի գնային տարբերակ։  

 

 

 

Մի խոսքով՝ պատկան մարմինների, իսկ ավելի կոնկրետ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ուշադրությունն ենք հրավիրում հիշյալ ենթադրյալ հանցախմբի վրա։

NEWSPRESS.am—ը հետևողական կլինի բացահայտելու, թե ինչպես է գործում այս շղթան ու ովքեր կանգնած խարդախության հետևում։

Ի դեպ, ունենք նաև հեռախոսազրույցների ձայնագրությունները։

Արմինե Մկրտումյան