Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հուլիսի 11-ին, ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։