ՀՀ-ում Իրանի նոր դեսպանը աշխատանքի է անցել. IRNA
Հայաստանում Իրանի նոր դեսպան Մեհդի Սուբհանին աշխատանքի է անցել Հայաստանում, հաղորդում է IRNA-ն։
Նախկինում նա գլխավորել է Սիրիայում Իրանի դիվանագիտական առաքելությունը։
Մեկնելուց առաջ դիվանագետը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ քննարկել է իրանական կառավարության ծրագիրը, որն ուղղված է հարեւանների հետ հարաբերությունների առաջնահերթությանը։