Մենք դրան չենք մասնակցել. Սալիվանը՝ Թուրքիայի կողմից Ազովի հրամանատարներին Ուկրաինա տեղափոխելու մասին
ԱՄՆ-ն չի մասնակցում Թուրքիայի կողմից Ազովի հրամանատարներին Ուկրաինա տեղափոխելուն:
Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը:
«Մենք դրան չենք մասնակցել։ Եվ մենք չենք կարող խոսել այն թեմայի մասին, թե ինչի էր փորձում հասնել Էրդողանը այս կերպ»,- ասել է Ջեյք Սալիվանը: