Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են 169 քկմ. Ուկրաինայի ԳՇ ներկայացուցիչ
Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններով հակահարձակման սկզբից Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են 169 քառ.կիլոմետր:
Այս մասին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովը:
«Սա մոտավորապես համարժեք է Օդեսայի տարածքին: Այդ տարածքներում ականազերծման աշխատանքները շարունակվում են»,- ասել է Անդրեյ Կովալյովը: