Արտառոց դեպք` Սյունիքի մարզում․ Սիսիանում ավտովթարից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք․ 3 հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Սիսիանի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 19։50-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հիվանդանոց տեղափոխված Տ․ Պողոսյանը իր վարած VAZ 21043 մակնիշի ավտոմեքնայով բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վալերիկ Ղազարյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք՝ սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավոտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։