Գոնե կյանքիդ մեջ միջազգային իրավունքի որևէ հեղինակավոր գրքի մեջի նկարներ տեսած կա՞ս. Վարազդատ Հարությունյանը` քպականին
Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան ի ր էջում գել է.
«ԱԺ քպ-ական երեսփոխան Գևորգ Պապոյանին հարցնում են` բա «ինչու՞ էիք ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ»։
Նա կմկմալով պատասխանում է, «հասկացել ենք, որ բանակը պատրաստ չէ, փորձել ենք պահել Արցախը, հուսահատ ճիգեր ենք արել պահելու Արցախը, փորձել ենք դիվանագիտական ճակատում ճեղքում անել և ասում եմ՝ այո, անհաջողության ենք մատնվել»։
Այդ առաջին հայացքից սովորական «անհաջողություն» բառն իր մեջ, ի թիվս այլնի, ներառում է ադրբեջանին պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ տալը (casus belli), որի հետևանքով ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ ու կորսված հայրենիք։
Այսքանից հետո, ա՛յ ոչնչություններ, դուք փոխանակ վեր կենաք ու ռադներդ քաշեք, մի բան էլ մեզ «զգուշավոր քաղաքականության» դասեր եք տալիս այ արկածախնդիր, անտառաճանաչ ու կիսագրագետ խավարասերներ։
Հ․Գ․ գոնե կյանքիդ մեջ միջազգային իրավունքի որևէ հեղինակավոր գրքի մեջի նկարներ տեսած կա՞ս։
Հ.Գ. 2. շնորհակալություն լրագրողներին»։