Էրդողանի և Պուտինի հանդիպման վերաբերյալ դեռ հստակություն չկա. Պեսկով
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ օգոստոսին կկայանա է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա:
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդների հանդիպման վերաբերյալ հստակություն դեռ չկա։
Պեսկովը նշել է նաև, որ հանդիպման ու բանակցությունների ժամկետների վերաբերյալ դեռ որևէ հստակություն չկա, տեղեկության դեպքում ռուսական կողմը կհաղորդի։