Նեյմարին Բրազիլիայում մեղադրանք են առաջադրել
Բրազիլիայի իշխանությունները մեղադրում են «Բարսելոնա»-ի առաջատար հարձակվող Նեյմարին և նրա հորը՝ հարկեր չվճարելու և փաստաթղթեր կեղծելու մեջ: Դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խախտումները թույլ են տրվել 2006-2013 թվականների միջև ընկած ժամանակահատվածում` տեղեկացնում է BBC-ն։
Իսկ ահա Բրազիլացի պաշտոնյաները նշում են, որ «Բարսելոնայի» հարձակվողին ուղղված մեղադրանքներն ընդգրկում են 7 տարվա ժամանակահատված՝ սկսած 2006-ից։ Այդ կայքը հիշեցնում է նաև, որ Նեյմարը հայտնվել է Մադրիդի դատարանի առաջ՝ իր տրանսֆերի հետ կապված խարդախության մեղադրանքների առնչությամբ։ Հիշեցնենք, որ երեկ 23-ամյա բրազիլացին ներկայացել է Իսպանիայի Ազգային դատարան՝ «Սանթոս»-ից տեղափոխության գործարքում կատարված մեքենայությունների գործով: