Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եքՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին
Մամուլ

Ապրել այնպես, ասես... ոչինչ էլ չի՞ պատահել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զորավար Անդրանիկը հորդորում էր. «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար»: Նա, ով իր ազգի համար արել է ամենն, ինչ կարող էր, դեռ մի բան էլ՝ ավելին, տեղ ուներ հորդորելու: Բայց ո՞վ ու որքանո՞վ է «հորդորվել» կամ «հորդորված»: Այ, նայում ես, ինչ­որ կառավարության նիստ է: Եթե կուզեք՝ կառավարության ինչ­որ նիստ է: Ու՝ ի՞նչ: Նրանցից քանի՞սը գլուխը բարձին դնելուց և քնելուց առաջ կարող է հաշվետու լինել առ այն, թե այդ օրն ինչ է արել հայ ազգի համար: Չնայած՝ ումից ինչ ենք սպասում...

Նրանք հիմա հանգի՜ստ նիստ են անում՝ իրենք իրենց հասարակական ­քաղաքական կարգավիճակների վրա զարմացած, ինչ­որ հարցեր են քննարկում՝ լուրջ-­լուրջ տեսքերով ու թանկ­-թանկ կոստյումների մեջ հարմարավետ տեղավորված: Իրենց մեծ-­մեծ պարգևավճարներով տնատեր դարձած՝ թոշակառուներին մի երկու-­երեք հազար դրամ են «փրթել» ու առիթ-­անառիթ «երեսով են տալիս», տեղն եկած տեղը՝ մուննաթ են գալիս: Տո հենց զայրանում էլ են, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Ու ապրում, նստում, ելնում, խոսում, շնչում­-արտաշնչում են այնպես, ասես... ոչինչ էլ չի պատահել: Չի՞ պատահել: Ոչի՞նչ: Իսկ հազարավոր զոհե՞րը: Իսկ թշնամուն հանձնված Հադրո՞ւթը, Քարվաճա՞ռը, Քաշաթա՞ղը: Իսկ մնացա՞ծ կորուստները:

Իսկ Շուշի՞ն ու հենց այս պահին, ինչպես ասվում է՝ «ռեալ ժամանակի ռեժիմում» մզկիթի վերածվող Ղազանչեցո՞ցը: Իսկ Արցախի ներկա վիճա՞կը, Արցախից ձեռքները լվանա՞լը: Ոչինչ չի՞ պատահել: Ու դրանք դեռ այդ կառավարության, այդ իշխանության բոլոր «ձեռքբերումները» չեն: Ելնում ես փողոց: Շոգ է: Նայում ես: Այնպիսի տպավորություն է, որ մարդկանց գլխավոր խնդիրը, նրանց հուզող հիմնական հարցը այն է, թե «տանը մնացած» ծիրանն ի՞նչ անել. ջեմի տակ դնե՞լ, թե՞ չրի: Գնում են, գալիս են, առնում են, վաճառում: Սակարկում են: Ապրում են: Այնպես, ասես... ոչինչ էլ չի պատահել: Հասկանո՞ւմ եք՝ ոչինչ: Մեկն ասում էր, չէ՞, թե՝ ձեր երեխաները «ոչնչի համար են զոհվել»:

Մինչ այդ գիտեինք, հավատում էինք, որ մեր լուսավոր տղաները հանուն Հայրենիքի են զոհվել, հանուն իրենց հարազատների, իրենց ծնողների, իրենց եղբայրների ու քույրերի, զորավար Անդրանիկի ասած՝ իրենց ազգի՝ խաղաղ ու անվտանգ ապրելու են զոհվել: Բայց մեկն եկավ ու ասաց՝ Հայրենիքը ոչինչ է, փաստորեն, ու զոհվել են... ոչնչի համար: Պարզ է մեկ բան. հասարակությունները, որոնք օրհասի պայմաններում ապրում են այնպես, ասես... ոչինչ չի պատահել, իրականում չեն ապրում: Մահանում են: Կուշտ կամ կիսաքաղց, հնարավոր է՝ ծիրանաչրի ձմեռվա պաշար կուտակած: Բայց չեն ապրում: Գլուխներդ բարձին դնելուց առաջ... Չնայած, չէ՛, մի էլ հիշեք, թե չէ՝ չեք քնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: