Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը
Հուլիսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22։10-ի սահաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության «Toyota»-ն ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով կան վիրավորներ և ըստ նախնական տեղեկությունների շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը, ինչպես նաև քանի հոգի են տեղափոխվել հիվանդանոց։