Ուկրաինան իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին. Էրդողան
Ուկրաինան իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս մասին ասել է Էրդողանը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանը մի շարք հայտարարություններ ևս արել է.
Թուրքիան հույս ունի երկարաձգել Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը:
Թուրքիան կշարունակի Ուկրաինային տրամադրել ամեն տեսակի աջակցություն:
Հացահատիկի գործարքի շրջանակներում 33 միլիոն տոննա պարենամթերք է ուղարկվել կարիքավոր երկրներ:
Թուրքիան առավել ակտիվ ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով: