Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում նախատեսում են ջրավազաններ կառուցել
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր, այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը․
«Շինբարեկարգման ծրագրով իրականացվող նախագծի շրջանակում անցկացվել է.
290 մ սնուցման ջրագիծ
700-800 մ ներքին ցանց
7 դիտահոր
2 պոմպակայան
Կառուցվում են ջրավազաններ, շատրվանային համալիր, կտեղադրվեն նստարաններ, կանցկացվի արտաքին լուսավորության LED համակարգ»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։