Արագածոտնում աղջիկների համար անցկացվել է ֆուտբոլային փառատոն
Արագածոտնի մարզում անցկացվել է ֆուտբոլային փառատոն՝ նախատեսված ֆուտբոլով զբաղվող և դրանով հետաքրքրված աղջիկների համար, հայտնում են ՀՖՖ-ից։
«Առիթն «Ախթամար» աղջիկների ֆուտբոլային ակադեմիայի մեկ ամյակն էր, որը նույն վայրում էր հավաքել շուրջ 250 աղջիկների»,- նշվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։