Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են տարածաշրջանային այցերի. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է, որ մոտ ապագայում համանախագահների տարածաշրջանային այցեր են նախատեսվում: Նրա խոսքով` այցելությունները նպատակ ունեն Շվեցարիայի հանդիպումից հետո հերթական քայլերը նախապատրաստել:
«Մենք հավատում ենք, որ երկարատև խաղաղությանն ուղղված նախապայմանները դեռ առկա են»,- հայտարարել Է Ուորլիքը: