Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»
Քաղաքականություն

ՀՀ նախագահը Բահրեյնի դեսպանին մանրամասներ է հայտնել ԼՂ հիմնախնդրի բովանդակության վերաբերյալ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշին (նստավայրը՝ ք. Հռոմ)

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Վստահ եմ, որ Ձեր բազմամյա փորձը կօգտագործեք ի նպաստ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման: Մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել ենք դեռևս 1996 թվականին և բարեկամ երկրներ ենք: Մեր համագործակցության այս տարիների ընթացքում միմյանց հետ աշխատելով փորձել ենք համագործակցել, ինչպես նաև տարածաշրջանային տարբեր հարցերում համատեղ տեսակետներ հայտնելով՝ փորձել ենք օգտագործել բոլոր հնարավորությունները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է նախագահը:

Դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նման պետությունն ունի մեծ ներուժ և հզոր գործոններ, որոնց հիման վրա կարելի է կառուցել և զարգացնել արդյունավետ փոխգործակցություն՝ տնտեսական, մշակութային, ներդրումային և մնացած այլ ոլորտներում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու առկա ներուժը:

Այս կապակցությամբ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական կյանքում վերջին տարիների շարունակական բարեփոխումները նշանակալի արդյունքներ են տվել մեր երկրում ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Այս կապակցությամբ նախագահը նշել է, որ ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար պատշաճ և անվտանգ պայմանների ապահովումը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի խթանումը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության առկայությունը:

Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային զարգացումների և ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության վերաբերյալ: Այս կապակցությամբ նախագահը նորանշանակ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության դրսևորումների վրա, որոնք նպատակ են հետապնդում խեղաթյուրել հիմնախնդրի էությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի առաջ բերած վտանգներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Բահրեյն-Հայաստան ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է նման չվերթների կյանքի կոչումը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա երկկողմ բազմաշերտ հարաբերություններ զարգացման համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել արդյունավետ աշխատանքային շփումները: