Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Ամանորի նվերներն ու սննդամթերքը տարիներ շարունակ լսողության խանգարումներ ունեցող երեխաներին չեն հասել

Ա.Ա.-ն, զբաղեցնելով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ում դաստիարակի մեկ դրույք ազատ հաստիքի մասին, պաշտոնական կեղծ փաստաթղթերով իր ծանոթ Լ.Ս.-ին ձևակերպել է նշված հաստիքին:

Դատախազությունից մանրամասնում են՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և ՊՈԱԿ-ի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ի ու քաղաքացի Լ.Ս.-ի օժանդակությամբ, օգտագործելով ՊՈԱԿ-ի տնօրենի կնիքը, 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրենի անունից ստորագրել է հրաման և աշխատանքային պայմանագիր, որով Լ.Ս.-ին ընդունել է աշխատանքի՝ որպես դայակ, իսկ 2018 թվականի հունվարի 12-ին տնօրենի անունից ստորագրել է հրաման՝ Լ.Ս.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:

Նշված ժամանակահատված Լ.Ս.-ն աշխատանքի չի հաճախել, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ն, տեղյակ լինելով այդ մասին, 2015 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2018 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, աշխատակիցների ամենամսյա աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում ներառել է Լ.Ս.-ի կողմից յուրաքանչյուր ամիս աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ, ստորագրել, հաստատել է դրանք և հանձնել ՊՈԱԿ-ի տնօրենին: ՊՈԱԿ-ի տնօրենը, տեղեկացված չլինելով Լ.Ս.-ի կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու մասին՝ իր ստորագրությամբ և ՊՈԱԿ-ի կնիքով հաստատել է դրանք և հանձնել հաշվապահություն, որի հիման վրա գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ն, տեղյակ լինելով Լ.Ս.-ի կողմից աշխատանքի չհաճախելու մասին, Լ.Ս.-ի անվամբ դուրս է գրել 2 մլն 797 հազար 529 դրամ՝ որպես աշխատավարձ, արձակուրդային և աշխատավարձին հավասարեցված այլ վճարներ: Գումարը փոխանցվել է Լ.Ս.-ի անվամբ բացված, սակայն ի սկզբանե Ա.Ա.-ի կողմից փաստացի տնօրինվող բանկային քարտերին, ով նույն ժամանակահատվածում մաս-մաս կանխիկացրել և այդ կերպ յուրացման եղանակով հափշտակել է Լ.Ս.-ի անվամբ ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից փոխանցված 2 մլն 797 հազար 529 դրամը:

Դատախազությունից նշում են, որ բացի այդ, ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր ընկերություններից ձեռք է բերվել 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար նախատեսված նվերներ և սննդամթերք, որոնք ՊՈԱԿ-ի աշակերտներին չեն հատկացվել:

Նույն ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերվել նաև 2 մլն 325 հազար 500 դրամի տարբեր տնտեսական և կենցաղային ապրանքներ: Տնօրենի տեղակալ Ա.Ա.-ն, ի պաշտոնե պատասխանատու լինելով գույքի պահպանման համար, ձեռք բերված ապրանքները ՊՈԱԿ-ի պահեստ չի մուտքագրել և յուրացման եղանակով հափշտակել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին մատակարարված, իրեն վստահված խոշոր չափերով՝ 3 մլն 770 հազար 807 դրամի ապրանքները:

Բացի այդ, Ա.Ա.-ն «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի համար կազմել է բենզինի դուրսգրման պահանջագրեր և ուղեթերթիկներ, դրանցում ներառել է կեղծ տվյալներ՝ իբրև նշված ավտոմեքենայով 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 18-ը ՊՈԱԿ-ի աշակերտներին մարզեր են տեղափոխել: Արդյունքում, ՊՈԱԿ-ի միջոցներից դուրս է գրել 2 մլն 45 հազար 500 դրամին համարժեք բենզին, այդ կերպ հափշտակել նշված գումարը:

2023 թվականի հունիսի 2-ին դատախազի կողմից որոշում է կայացվել ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքը յուրացնելը կամ վատնելը), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը): ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին ներկայացվել է մեղադրանք:

Նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

2023 թվականի հունիսի 27-ին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: