Գերմանիան դեմ է արտահայտվել ամերիկյան կասետային զինամթերքի Ուկրաինային փոխանցմանը
«Ես հետևում էի ԶԼՄ-ների հաղորդագրություններին: Որպես մասնակից պետություն՝ Օսլոյի համաձայնագիրը վերաբերում է մեզ», - ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը՝ հիշեցնելով, որ Գերմանիան այն 111 երկրների թվում է, որոնք ստորագրել են կասետային զինամթերքի չօգտագործման մասին կոնվենցիան:
Այս մասին գրում է Bild-ը:
ԱՄՆ-ը, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը չեն ստորագրել այս փաստաթուղթը։ Կոնվենցիան ստորագրել են ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան։