Պայթյուն Ռուսաստանի գործարաններից մեկում. կան զոհեր
Ռուսաստանում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել:
Միջադեպը տեղի է ունեցել Սամարայի շրջանում՝ Պրոմսինտես գործարանում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այսօր առավոտյան պայթյուն է որոտացել։ Վեց մարդ տեղում մահացել է, ևս երկուսը վիրավորվել։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական խողովակաշարի ապամոնտաժման պահին։ Պայթյունից հետո հրդեհ չի եղել։