Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»
Քաղաքականություն

ՀայաՔվեն և իշխանության «հակաքվեն». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

 «Իհարկե, շատերը հասկանում են, որ ստորագրությունների թվով չէ, որ որոշվելու է Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։ «Հայաքվեն» էականորեն կարևոր է նախ որպես պրոցես։ Այս իմաստով գաղափարի հեղինակները անում են կարևոր գործ։ Ինչ կլինի արդյունքում՝ ես չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Բայց սա մի պրոցես է, որը տասնյակ հազարավոր մարդկանց թույլ է տալիս ինչ-որ մի օգտակար բան անել, իրենց զգալ քաղաքացի, իրենց զգալ արժանապատիվ պրոցեսի մի մաս։ Սա թույլ է տալիս հիշել, որ Հայաստանը միայն գործող իշխանությունը չէ։ Սա պրոցես է, որը կարող է ունենալ հետաքրքիր զարգացումներ։ Բնականաբար, իշխանությունը հակազդելու է, և առաջին քայլը հիմա անում են՝ քարոզչամեքենայի միջոցով, թե՝ Հայաքվեն կբերի պատերազմի։

Սա թույլ գաղափար է, որովհետև մի իշխանություն, որը երկիրը բերեց պատերազմի և արդեն չորրորդ տարին է՝ չի կարողանում փակել պատերազմի էջը, չի կարող մեղադրել այլոց՝ պատերազմի վտանգ ստեղծելու մեջ։ Ավելին, իշխանությունից դուրս բոլոր հանրային պրոցեսներն այսօր ուղղված են հե´նց նոր պատերազմ թույլ չտալուն։

Այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ այս իշխանությունը այսուհետ հասարակությանը միշտ պատերազմով է վախեցնելու՝ ամեն հարցում, իրենց յուրաքանչյուր տապալումից հետո։

Բայց նրանց հիմնական հակաքայլը դա չէ։

Իշխանությունը գիտի, որ միշտ ավելի ազդեցիկ են լինում քաղաքական պատասխանները։ Իշխանության ամենաազդեցիկ քայլը լինելու է Երևանի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը։ Ընդ որում, կարևորը հաղթողի անձը չէ, այլ՝ իշխող ուժի։ Նիկոլն անմիջապես այդ հաղթանակը վերագրելու է իրեն և իր գործունեությանը։ ՔՊ-ի հաղթանակը նշանակելու է բոլոր առողջ շրջանակների հավաքական պարտությունը։

Դեռ ժամանակ կա՝ դա թույլ չտալու, բայց ես վստահ չեմ, որ արվում է ամեն անհրաժեշտը։

Շաբաթներ առաջ առաջարկել էի «Հանրության թեկնածու»-ի կարգավիճակով ու կոնսոլիդացիայով գնալ Երևանի ընտրություններին (առնվազն 2-3 թեկնածու կա, որ հաջողությամբ դա կանի)։ Հիմա էլ վստահ եմ՝ դա միակ տարբերակն է էլեկտորալ ակտիվության և հանրային առողջացման համար։ Թե ինչո՞ւ չի ստացվում, այս հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. պատճառները տարբեր են։

Հնչում է մի հակափաստարկ, թե՝ հիմա Երևանի ընտրությունների ժամանակը չէ։ Բայց այստեղ նույնպես կարևորը նախ պրոցեսն է՝ էլեկտորալ արթնացման և առողջ կոնսոլիդացիայի՝ ավելի կարևոր նպատակների համար։ Հարյուր հազարավոր մարդիկ ուզում են մի օգտակար քայլ անել՝ այս վիճակից դուրս գալու համար, բայց նրանց ոչ ոք ցույց չի տալիս այդ քայլը, և չեն ստեղծում քայլի հնարավորությունը։ Սա է խնդիրը։

Իսկ Երևանում ՔՊ հաղթանակը իսկապես լինելու է իշխանության «հակաքվեն»՝ ուղղված հանրությանը։ Կարո՞ղ ենք դա թույլ չտալ. միանշանակ՝ այո։ Առողջ տրաբանությունը հուշում է, որ լավ տեմպ առնող «Հայաքվեն», որպես հանրային շարժում, պետք է ստանա էլեկտորալ շարունակություն։ Հանրային շարժումը, որն այս ընթացքում հասցնում է իր շուրջ հավաքել ամենատարբեր քաղաքական հայացքների ու պատկանելության, լայն շառավղով շրջանակների, կարող է բնականորեն ծնունդ տալ իր թեկնածուին՝ քաղաքապետի ընտրությունների հանրության թեկնածուին։ Դա կլինի հանրային պրոցեսի բնական շարունակություն։ Իրոք, կա լավ տարբերակների հնարավորություն։ Մինչ այս արդեն իրենց մասնակցության մասին ազդարարած թեկնածուները ևս պետք է հաշվի առնեն այս հնարավորությունը և գուցե դառնան հենց այս պրոցեսի մի մաս։ Այս միավորումը ևս կդառնա ընդհանուր հանրային պրոցեսի մի բաղկացուցիչը։ Հանուն Արցախի, հանուն պատերազմի էջը փակելու, հանուն ներքին հաշտության պետք է գնալ այս ուղղությամբ։

Հակառակ դեպքում ակտիվացված, մոտիվացված տասնյակ հազարավոր ընտանիքներին մենք հերթական անգամ ուղարկում ենք տուն»։