Փաստաբանները եռօրյա գործադուլ են հայտարարում․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաստաբանների բողոքի գործողությունները համարժեք արձագանք չեն ստացել։ Ուստի ձևակերպվում է ավելի կոշտ պահանջ՝ ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը, և այդ պահանջով հայտարարվում է արդեն եռօրյա գործադուլ՝ հուլիսի 11-ից 13-ը»։