Նախաձեռնությունը Ուկրաինայի ձեռքում է. Զալուժնի
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլիի հետ։
Այս մասին նշում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Նա խոսեց ռազմաճակատի օպերատիվ իրավիճակի մասին։ Ուկրաինական զինուժը շարունակում է ակտիվ հարձակողական գործողություններ իրականացնել. Իրավիճակը զարգանում է ըստ պլանի, նախաձեռնությունը մեր ձեռքերում է»,- ասել է Զալուժնին։