Ֆինլանդիան ցանկանում է փակել Ռուսաստանի հյուպատոսությունը
Ֆինլանդիան կարող է փակել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Տուրկու քաղաքում՝ ի պատասխան Ռուսաստանի թշնամական գործողությունների:
Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
«Մենք պատասխաններ ենք պատրաստում։ Սանկտ Պետերբուրգի գլխավոր հյուպատոսության փակմանը համարժեք պատասխանը Տուրկուում Ռուսաստանի հյուպատոսության փակումն է»,- ասել է Նաինիստիոն: