Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել
Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել «Տուրանդոտ» և «Պուշկին Սրճարան» ռեստորանների շենքում:
Լրատվամիջոցները, հղում անելով արտակարգ ծառայություններին, գրում են, որ տարհանվել է մոտ 100 մարդ, ոչ ոք չի տուժել:
Արտակարգ պատահարի պատճառը դեռ հայտնի չէ։