Ձերբակալել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի եղբորորդուն
Բիշքեկում ձերբակալել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի եղբորորդուն:
Նախնական տվյալներով՝ խոսքը 32-ամյա Ուլան Ժապարովի մասին է, գրում են ղրղզական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ նա կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։