Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի կողմից Ուկրաինային միջուկային զենքով հարված հասցնելու մասին
Ինչ վերաբերում է նրան, որ պատերազմը կարող է ավարտվել Ուկրաինային միջուկային հարվածով, ապա դա միանգամայն հնարավոր է, բայց ոչ անհրաժեշտ:
Այս մասին խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառումը նման հարցում չարժե: Ռուսաստանն ունի բավականաչափ սովորական սպառազինություն՝ ոչ միջուկային, որպեսզի հասնի իր նպատակներին»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։