Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Սամվել Գասպարյանին ամառային զորակոչից տարկետում տրվեց
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սամվել Ավետիսի Գասպարյանին տարկետում տալ պարտադիր զինծառայության 2023-ի ամառային զորակոչից:
26-ամյա գյումրեցի Սամվել Գասպարյանը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է:
Այս տարվա ապրիլին Սամվել Գասպարյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 109 կգ քաշային կարգում երկամարտի 395 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։