Սպասում ենք, որ միջազգային դատարանը հետևողական կլինի իր որոշման կատարմանը. Եղիշե Կիրակոսյան
Հայատյացության տրամաբանությունն Ադրբեջանում հասել է շատ բարձր` ինստիտուցիոնալ մակարդակի: Այս մասին այսօր՝ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հիշեցնելով, որ Եվրոպական դատարանն Ադրբեջանի պարտավորեցրել էր բացել անցակետն ու ապահովել մարդկանց ու բեռների անվտանգ ու անխափան անցումը Լաչինի միջանցքով (Քաշաթաղի միջանցք - NEWSPRESS.am), Կիրակոսյանը նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին կայացրած որոշումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ոչ միայն չբարելավվեց, այլև հակառակը` առավել սրվեց, ներառյալ հսկիչ անցակետի, ապա նաև բետոնե արգելապատնեշների տեղադրումը։
Մայիսի 15-ին միջազգային դատարան ներկայացված 2-րդ խնդրանքով Հայսատանը խնդրել է ավելի կոնկրետացնել ժամանակավոր միջոցի կիրառումը։
«Մեր կողմից լրացուցիչ ապացույցներ են ուղարկվել։ Մինչև անցյալ շաբաթ շարունակվել է դատարանի հետ նամակագրությունը, սպասում ենք, որ առաջիկա օրերին արդեն ոչ միայն որոշում կկայացվի, այլև այս անգամ դատարանը հետևողական կլինի այդ որոշմանը կատարմանը»,- ասաց Կիրակոսյանը: