Պայմանները աննկարագրելիորեն ծանր են․ հղիները և երեխաները զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղենի օգտագործելու հնարավորությունից․ Արցախի պետնախարար
Հունիսի 15-ից Արցախը միայն իր ներքին ռեսուրսների հաշվին է իր գոյությունը պաշտպանում: Այս մասին այսօր՝ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ պայմաններն աննկարագրելիորեն ծանր են։ Ավելի քան 20 օր է, ինչ արցախցիները՝ հղիները, երեխաները, տարեցները, զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորութունից։
«Բացակայում են հիգիենայի տարրական պայմանները։ Մարդիկ զրկված են նաև հիվանդին հիվանանոց տեղափոխելու հնրավորությունից։ Շրջանների բնակիչներն ամբողջությամբ կտրված են Ստեփանակերտից։ Հիվանդներին մայրաքաղաք չեն կարողանում հասցնել»,-նշեց պետնախարարը։
Պետնախարարի խոսքով՝ Հայաստանից գազամատակարարման և էլեկտրաէներգիայի դադարեցման հետևանքով մարդիկ ընդամենը մի քանի ժամ են էլէներգիա ստանում։