Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ․ ՈւՂԻՂ
Այս պահին ընթանում է Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիս՝ նվիրված շրջափակման հետևանքով Արցախում խորացող ճգնաժամին:
Ստեփանակերտում, Արցախիհանրային հեռուստատեսության տաղավարում, լրագրողների հարցերին կպատասխանեն ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իսկ Երևանում՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: