Գիշերը ռուսական բանակը հարձակվել է Լվով քաղաքի վրա. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանը գիշերը հարձակվել է Լվովի վրա: Հրթիռային հարձակման ժամանակ վնասվել է կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ։
Այնուհետեւ շրջանի իշխանությունները հայտնել են բազմաբնակարան շենքի պայթեցման մասին։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին մանրամասնել է, որ շենքի վրա հրթիռի բեկորներ են ընկել։
Հարձակման ժամանակ 4 մարդ զոհվել է, 9-ը վիրավորվել։