Պորտուգալիայի նախագահը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել
Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան միջոցառման ժամանակ կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ABC թերթը։
Երկրի ղեկավարն այցելել է Լիսաբոնի Նոր համալսարանի գիտատեխնիկական ֆակուլտետ՝ հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու։ Գիտակցությունը կորցնելուց հետո 74-ամյա նախագահին ուղարկել են բուժհաստատություն՝ հետազոտվելու համար։
Ինչպես հայտնում է CNN Portugal-ը, նա մոտ ժամանակներս դուրս կգրվի։